Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցերեկույթի մեխը լինելու է մի շատ բացառիկ ցուցադրություն»

«Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցերեկույթի  մեխը լինելու է մի շատ բացառիկ ցուցադրություն»
09.09.2014 | 11:26

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նախապատրաստվում է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցերեկույթին, որի մեխը լինելու է մի շատ բացառիկ ցուցադրություն: «Պատրաստվում ենք ցուցադրելու այնպիսի նյութեր, որ ծանոթ չեն հանրության լայն շրջանակներին, քիչ են ցուցադրվել»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն, բանասիրության թեկնածու, գրող ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: - Միջոցառումը կուղեկցվի համերգային մասով: Մինչև տարեվերջ կանդրադառնանք նաև այս տարվա մյուս հոբելյաններին` ժամանակավոր փոքրիկ ցուցադրություններով»:
Թանգարանն ակտիվորեն համագործակցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր համակարգող կազմակերպության՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: Այս պահին ավելի քան 300 միավոր նյութ են տրամադրել, որպեսզի ընդգրկվի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մշտական ցուցադրության մեջ: «Կարծում եմ, ուսումնասիրությունները երևան կբերեն էլի շատ ու շատ նյութեր: Դրանից զատ, մենք ինքներս էլ մի շարք միջոցառումներ ենք նախատեսել, որոնք հենց 2015-ի սկզբից կներկայացնենք հանրությանը»,- նշեց Կ. Վարդանյանը:
Հարկ է նշել, որ մինչև տարեվերջ թանգարանը կներկայանա երկրորդ, հիմնական ցուցադրությամբ, որը պայմանականորեն կոչվում է Միջին Արևելքի թանգարան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Կարո Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ